Ղարաբաղի նախագահը դրական է գնահատում 2009թ.-ին ԼՂՀ Վերահսկիչ պալատի աշխատանքը
28.12.2009,
19:58
Ղարաբաղի նախագահը դրական է գնահատում 2009թ.-ին ԼՂՀ Վերահսկիչ պալատի աշխատանքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երկուշաբթի հանդիպում է ունեցել ԼՂՀ վերահսկիչ պալատի աշխատակիցների հետ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից, 2009 թվականին կատարած աշխատանքների մասին զեկույցով հանդես է եկել վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը:
Երկրի ղեկավարը դրական է գնահատել հաշվետու ժամանակաշրջանում գերատեսչության կողմից իրականացված աշխատանքը, նշելով, որ ամենակարևոր ձեռքբերումներից մեկը հանդիսանում է կառույցի գործունեության շուրջ հասարակությունում ձևավորված կարծիքը:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ 2010 թվականին նույնպես ակնկալում է ակտիվ և սկզբունքային աշխատանք:-0-