Լեռնային Ղարաբաղում խոզի գրիպով չորս հիվանդ է գրանցվել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում A/H1N1 գրիպով չորս հիվանդ է գրանցվել:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, բժիշկների կանխատեսումների համաձայն՝ վարակվածները ռիսկային խմբի ներկայացուցիչներն են՝ երկու երեխա և երկու կին: Սական մինչ հիվանդներից վերցրած անալիզների լաբորատոր հետազոտությունների արդյունքների հրապարակումը, ղարաբաղցի մասնագգետներն արդեն խոզի գրիպի դեմ պայքարի միջոցներ են ձեռնարկել:
ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ երեխաներից մեկը հիվանդանոցից դուրս է գրվել, մյուսը դուրս կգրվի վաղը, սակայն կանանցից մեկը բուժվում է ամբուլատոր պայմաններում, իսկ մյուսը, որը հանրապետական հիվանդանոց էր տեղափոխվել բավանականին ծանր վիճակում, այժմ առողջանում է:
ԼՂՀ առողջապահութայն նախարարը բնական է համարում հանրապետությունում խոզի գրիպի հիվանդացության դեպքերը՝ հաշվի առնելով այն փաստը, որ վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, և հարևան երկրներում հարյուրավոր հիվանդներ կան:
ԼՂՀ առողջապահության նախարարությունում ուսումնական հաստատությունների ժամանակին փակելն արդարացված քայլ են համարում: Վերջին երկու օրվա ընթացքում հանրապետությունում վերին շնչուղիների հիվանդացության տարածումը անկում է ապրում:
Եթե դեկտեմբերի 19-20-ին միայն մայրաքաղաքում սեզոնային գրիպով հիվանդացած աշակերտների թիվը 400-ի ավելի էր, ապա դեկտեմբերի 24-ի դրությամբ Ղարաբաղում գրիպով հիվանդ է դպրոցական տարիքի 117 երեխա:
«Հանրապետության մայրաքաղաքում, շրջաններում և գյուղերում ամենօրյա դիտարկում է անցկացվում: Տեղում նման վերահսկման իրականացումը կշարունակվի ինչպես նախատոնական և տոնական օրերին, այնպես էլ տոներից հետո», - նշել է Խաչատրյանը:
ԼՂՀ առողջապահության նախարարը կոչ է արել հանրապետության քաղաքացիներին չենթարկվել խուճապի, պահպանել հանգստություն և հնարավորության դեպքում խուսափել հիվանդ մարդկանց հետ կապերից և բազմամարդ միջոցառումներից:-0-

