Ղարաբաղի նախագահը ԼՂՀ տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում է շնորհել դասախոս Գրիգորի Գրիգորյանին

25.12.2009, 10:49
Ղարաբաղի նախագահը ԼՂՀ տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում է շնորհել դասախոս Գրիգորի Գրիգորյանին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի դասախոս Գրիգորի Գրիգորյանին ԼՂՀ տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում շնորհելու մասին:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Գրիգորյանին պատվավոր կոչումը շնորհվել է գյուղատնտեսության բնագավառում երկարամյա պրակտիկ գործունեության, կադրերի պատրաստման ու դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար:-0-