ԼՂՀ ԱԳՆ-ն ԵԱՀԿ քարտուղարություն է ուղարկել ԼՂՀ խորհրդարանի հայտարարության տեքստը

30.11.2009, 13:42
ԼՂՀ ԱԳՆ-ն ԵԱՀԿ քարտուղարություն է ուղարկել ԼՂՀ խորհրդարանի հայտարարության տեքստը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ԵԱՀԿ քարտուղարություն է ուղարկել ԼՂՀ Ազգային ժողովի` 2009 թվականի նոյեմբերի 25-ին ընդունած  հայտարարության տեքստը` ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների դեկտեմբերի 1-ից 2-ը Աթենքում նախատեսված նիստի մասնակիցների շրջանում տարածելու համար:

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, համապատասխան նամակ է  ուղարկվել նաև ԵԱՀԿ գործող նախագահ Ջորջ Պապանդրեուին, իսկ պատճենը` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին:

ԼՂՀ Ազգային ժողովը հայտարարությունն ընդունել է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում պաշտոնական Բաքվի ագրեսիվ քաղաքականության կապակցությամբ: -0-