Արցախի պետհամալսարանի ուսանողուհին առաջին տեղն է զբաղեցրել Երևանում կայացած ձյուդոյի Հայաստանի առաջնությունում

11.11.2009, 13:16
Արցախի պետհամալսարանի ուսանողուհին առաջին տեղն է զբաղեցրել Երևանում կայացած ձյուդոյի Հայաստանի առաջնությունում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի պետհամալսարանի ուսանողուհի Սոսե Բալասանյանն առաջին տեղն է զբաղեցրել 48 կիլոգրամ քաշային կարգում նոյեմբերի 3-5-ը Երևանում կայացած ձյուդոյի Հայաստանի առաջնությունում։ 

Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտում՝ հղում անելով ԼՂՀ կառավարությանն առընթեր Սպորտի պետական կոմիտեին, Բալասանյանը պարգևատրվել է հավաստագրով, մեդալով և մարզական գույքով։

Մինչև 55 կիլոգրամ քաշային կարգում պատանիների շրջանում Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի աշակերտ Մհեր Պետրոսյանը զբաղեցրել է մրցանակային երրորդ տեղը։ Պետրոսյանը պարգևատրվել է հավաստագրով և մեդալով։ -0-