Ղարաբաղցի սամբիստը բրոնզե մեդալ է նվաճել Հունաստանում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնության ժամանակ

10.11.2009, 12:40
Ղարաբաղցի սամբիստը բրոնզե մեդալ է նվաճել Հունաստանում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնության ժամանակ

Ղարաբաղցի սամբիստ, միջազգային դասի սպորտի վարպետ Աշոտ Դանիելյանը բրոնզե մեդալ է նվաճել նոյեմբերի 6-8-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնության ժամանակ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից՝ հղում անելով ԼՂՀ կառավարությանն առընթեր Սպորտի պետական կոմիտեին:

Դանիելյանը 74 կգ քաշային կարգում զբաղեցրել է երրորդ տեղը:-0-