ԼՂՀ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը

10.11.2009, 12:36
ԼՂՀ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

«Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում  տիրող իրավիճակին վերաբերող հարցեր», - ասվում է տեղեկատվության մեջ:-0-