ԼՂՀ Նախագահը հանդիպում է ունեցել հայտնի կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի հետ
30.09.2009,
13:59
ԼՂՀ Նախագահը հանդիպում է ունեցել հայտնի կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի հետ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին հանդիպում է ունեցել Արցախ ժամանած հայտնի կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի հետ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչությունից, երկրի ղեկավարը բարձր է գնահատել մաեստրոյի ավանդը մշակույթի զարգացման գործում և հույս հայտնել, որ անվանի կոմպոզիտորը այսուհետ էլ կապրի ակտիվ ստեղծագործ կյանքով:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում մշակույթի և երգարվեստի հետ կապված մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը։ -0-