Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերածննդի 20-ամյակն են նշել Լեռնային Ղարաբաղում

29.09.2009, 16:36
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերածննդի 20-ամյակն են նշել Լեռնային Ղարաբաղում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հոկտոմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերածննդի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներն անցկացվեցին Լեռնային Ղարաբաղում։

Ինչպես հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, հոկտեմբերի 26-ին Գանձասար հնագույն եկեղեցում կայացել է երեկոյան ժամերգություն Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի գլխավորությամբ, ինչից հետո անցկացվել են Անդաստանի և Սուրբ Մյուռոնով խաչքարի օծման արարողություններ։

Սեպտեմբերի 27-ին Նորին Սրբությունը Սուրբ Պատարագ է մատուցել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, որի ավարտին Հայրապետական աղոթք է բարձրացվել։

Նույն օրը Արցախի պատմական-երկրագիտական թանգարանում կայացավ «Եկեղեցական գանձեր» ցուցահանդեսի բացումը։ 

Սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում բացվեց Արցախի թեմի հրատարակած լուսանկարների և գրքերի ցուցահանդեսը, ինչպես նաև կայացավ Թեմի վերածննդի 20-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո։

Միջոցառմանը մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը, հանրապետության հասարակայնության ներկայացուցիչներ և հյուրեր։

Երեկոյի ընթացքում հնչեցին ելույթներ և զեկույցներ, ինչպես նաև ցուցադրվեց Արցախի Հանրային հեռուստաընկերության պատրաստած ֆիլմը։ Երեկոն ավարտվեց համերգով։ -0-