Ստեփանակերտ քաղաքի խնդիրներն են քննարկվել ԼՂՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ

28.09.2009, 20:04
Ստեփանակերտ քաղաքի խնդիրներն են քննարկվել ԼՂՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ստեփանակերտ քաղաքի խնդիրներն են քննարկվել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը թղթակիցը Ստեփանակերտից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայրաքաղաքի ջրամատակարարմանը, լուսավորմանն ու փողոցների վերանորոգմանը վերաբերող հարցեր:  

Ուշադրություն է հատկացվել նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի և հասարակության միջև կապ հաստատելու հարցերին: Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, այլ պաշտոնատար անձինք: -0-