ԼՂՀ նախագահը մասնակցել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանում եկեղեցու վերաօծման արարողությանը
18.09.2009,
14:00
ԼՂՀ նախագահը մասնակցել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանում եկեղեցու վերաօծման արարողությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին մասնակցել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի հյուսիս-արևելքում գտնվող Հակ գյուղի 17-րդ դարի Սուրբ Մինաս եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդ, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնական այլ անձինք, Հայաստանից և այլ երկրներից ժամանած հյուրեր», - ասվում է տեղեկատվության մեջ:-0-

