Ղարաբաղի խորհրդարանի իններորդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը կանցկացվի սեպտեմբերի 16-ին
Սեպտեմբերի 14-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ սեպտեմբերի 16-ին նախատեսված խորհրդարանի իններորդ նստաշրջանի առաջին լիագումար նիստի պատրաստության հարցը քննարկելու նպատակով:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, խորհրդակցության ժամանակ լսվեցին մշտական հանձնաժողովների նախագահների հաղորդումները շրջանառության մեջ գտնվող օրինագծերի թեմատիկ ընդգրկումների և պատրաստության վիճակի վերաբերյալ։
Տեղի ունեցած մտքերի փոխանակման արդյունքում ճշտվեց լիագումար նիստի հաստատմանը ենթակա օրակարգային հարցերի շրջանակը, նշվեցին առաջիկա անելիքները, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
Քննարկմանը մասնակցեցին ԱԺ ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուները: -0-

