Մոսկվացի բարերարը նվերներ է մատուցել Ստեփանակերտի շախմատի մանկապատանեկան դպրոցին
08.09.2009,
16:51
Մոսկվացի բարերարը նվերներ է մատուցել Ստեփանակերտի շախմատի մանկապատանեկան դպրոցին
Ծնունդով ղարաբաղցի մոսկվացի բարերար Քաջիկ Պետրոսյանը նվերներ է մատուցել Ստեփանակերտի շախմատի մանկապատանեկան դպրոցի սաներին:
Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, մոսկվացի բարերարը հաստատությանն է նվիրել շախմատային պիտույքներ ու շախմատի ուսումնական ձեռնարկներ:
Ստեփանակերտի շախմատի մանկապատանեկան դպրոցի տնօրեն Վիլեն Ավագյանը շնորհակալություն է հայտնել մոսկվացի բարերարին և հայտարարել, որ նման հաճելի անակնկալները նպաստում են մարզադպրոցի ուսումնամարզական գործընթացի իրականացմանը, ուսուցման որակի բարձրացմանը, մրցումների բարեհաջող կազմակերպմանն ու անցկացմանը: -0-

