2010 թվականի սկզբին Ղարաբաղի Շուշի քաղաքում շահագործման կհանձնվի 64- բնակարանոց շենք
2010 թվականի սկզբին Ղարաբաղի Շուշի քաղաքում շահագործման կհանձնվի 64-բնակարանոց շենք, լրագրողներին հայտնեց Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Կարեն Եսայանը։
«Ներկայում մենք պատրաստ ենք հայտեր ընդունել հիպոտեկային վարկավորման շրջանակներում բնակարան ցանկացողներից»,- ասաց նա։
Բացի այդ, նրա խոսքերով, Մարտունի քաղաքում չորս հեկտար տարածությունում կկառուցվի 21 առանձնատնից բաղկացած թաղամաս, նույն թաղամասում կկառուցվի նաև 12-բնակարանոց շենք։ «Ընդհանուր առմամբ, այստեղ կապրի ավելի քան 1000 մարդ, կգործեն ավելի քան տասը հանրային նշանակության սուբյեկտներ»,- հայտնեց Եսայանը։
Արցախի ներդրումային հիմնադրամի ղեկավարը նշեց, որ կկիրառվի թեթև կոնստրուկցիայի տների կառուցման սկզբունքը։
«Սա լուրջ առավելություններ ունի, ինչպես նաև տներն ավելի արագ են կառուցվում։ Ծրագիրն արժե ավելի քան 1 մլրդ դրամ»,- ասաց Եսայանը։ -0-

