Ստեփանակերտում կբացվի «Արցախ-Ֆրանսիա» ցուցահանդեսը
20.08.2009,
13:13
Ստեփանակերտում կբացվի «Արցախ-Ֆրանսիա» ցուցահանդեսը
«Արցախ-Ֆրանսիա» ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 22-ին Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, ցուցահանդեսի բացման առիթ է հանդիսացել Ֆրանսիայի Կարոս քաղաքի պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ, ինչի նպատակն է բոլոր հնարավորությունների ուսումնասիրումը՝ տնտեսական, մշակութային և բարեգործական ոլորտներում Ֆրանսիայի և Արցախի միջև կապերի խորացման համար:
Ցուցահանադեսի կազմակերպիչներն են «ԳԱՄ-ԱՐՏ» Արցախի նկարիչների միջազգային կազմակերպությունը, ֆրանսիացի Դոմինիկ Լանդուչին և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:-0-

