Ղարաբաղի կառավարության աշխատակազմը 2009 թ.-ի երկրորդ կիսամյակի ընթացքում 154 դիմում-բողոք է ստացել
Ղարաբաղի կառավարության աշխատակազմը 2009 թ.-ի երկրորդ կիսամյակի ընթացքում 154 դիմում-բողոք է ստացել, այդ թվում նաև՝ տասը կոլեկտիվ նամակ:
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2008 թ.-ի առաջին եռամսյակի համեմատ՝ դիմում-բողոքների թիվը կրճատվել է 96-ով, իսկ կոլեկտիվ նամակների թիվը՝ հինգով:
ԼՂՀ վարչապետին ուղղվել է 141 դիմում-բողոք, կառավարության աշխատակազմի նախարար-ղեկավարին՝ 13 դիմում-բողոք:
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ստացված դիմում-բողոքները սոցիալական բնույթի էին (64 դիմում-բողոք), 1 դիմում-բողոք վերաբերում էր Ոստիկանության գործունեությանը, 1 դիմում-բողոք՝ ներդրումների վերադարձին, 4 դիմում-բողոք՝ հանրապետության ղեկավար մարմինների գործունեությանը, 46 դիմում-բողոք՝ բնակարանների հանձնմանը, 6 դիմում-բողոք՝ կրթությանը, 6 դիմում-բողոք՝ հողի օգտագործմանը, 2 դիմում-բողոք՝ սեփականության և բիզնեսի զարգացման ուղղություններին, 24 դիմում-բողոք՝ կոմունալ-կենցաղային ծառայությունների մատուցմանը:
2009 թ.-ի երկրորդ եռամսյակի ընթացքում պատասխան են ստացել 115 դիմում-բողոքներ, իսկ մյուսները քննարկվում են նախարարությունների, Ստեփանակերտի քաղաքապետարանի և հանրապետության շրջվարչակազմերի կողմից:
ԼՂՀ վարչապետի ընդունելության համար դիմել է 122 մարդ, կառավարության աշխատակազմի նախարար-ղեկավարի ընդունելության համար՝ 20 մարդ:-0-