ԼՂՀ պաշտպանության նախարարը հերքել է ղարաբաղյան հակամարտության գոտում զինված գործողությունների հնարավոր վերսկսման մասին տեղեկությունը

23.07.2009, 13:19
ԼՂՀ պաշտպանության նախարարը հերքել է ղարաբաղյան հակամարտության գոտում զինված գործողությունների հնարավոր վերսկսման մասին տեղեկությունը
ԼՂՀ պաշտպանության նախարարը հերքել է ղարաբաղյան հակամարտության գոտում զինված գործողությունների հնարավոր վերսկսման մասին տեղեկությունը

ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հերքել է ղարաբաղյան հակամարտության գոտում զինված գործողությունների հնարավոր վերսկսման մասին տեղեկությունը:

«Բանակում ամեն օր իրականացվող ակտիվ միջոցառումները, վերջին շրջանում զորքը ռազմական պատրաստվածության բերելը խուճապ են առաջացրել բնակչության շրջանում, սակայն դրանք սովորական գործընթացներ են, որոնք տեղի են ունենում ԼՂՀ Պաշտպանության բանակում», - ասաց նախարարը:

Հակոբյանը խորհուրդ տվեց վստահել առաջին հերթին պաշտոնական տեղեկատվությանը և այսուհետ նման տեղեկատվության համար դիմել պաշտոնական աղբյուրներին:

Այս կապակցությամբ նա ասաց, որ ղարաբաղյան հակամարտության առաջնային գոտում տիրող իրավիճակն անփոփոխ է և որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել:

«Այս տարի մեզ հաջողվել է առաջ քաշել հինգ դիրք Արաքս գետի ափին՝ բարելավելով սեփական դիրքերը: Ընդհանուր առմամբ, առաջնային գոտում կարվի այն, ինչ ձեռնտու է մեզ», - ասաց Հակոբյանը:

Նա նշեց, որ նախորդ տարի ԼՂՀ Պաշտպանության բանակին հաջողվել  մի փոքր առաջ քաշել դիրքերը հյուսիսային ուղղությամբ, և «մենք չենք զիջի մեր դիրքերը»:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրեցին նրան, որ վերացավ հսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև հարակից յոթ շրջանում:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ կնքված եռակողմ համաձայնագրից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ մահացավ շուրջ 25-30 հազար մարդ, և մոտ մեկ միլիոնն ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվայանից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որոնց համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-