Լեռնային Ղարաբաղի իշխանություններն այսուհետ ևս կանեն հնարավորինը անհայտ կորածների որոնման համար. ԼՂՀ նախագահ

29.06.2009, 12:05

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ուրբաթ հանդիպել է ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության մի խումբ անդամների հետ` կազմակերպության ղեկավար Վերա Գրիգորյանի գլխավորությամբ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են անհայտ կորած մեր քաղաքացիների որոնման, ինչպես նաև կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը անհայտ կորած ազատամարտիկների հիմնախնդիրը համարել է պետության առջև ծառացած ամենաբարդ խնդիրներից մեկը և նշել, որ իշխանությունները այսուհետ ևս կանեն հնարավորինը անհայտ կորածների որոնման համար:

Հանդիպմանը մասնակցում էր Ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդների ԼՂՀ պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:-0-