Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակը կնշեն Ղարաբաղում

29.06.2009, 11:54
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակը կնշեն Ղարաբաղում

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շաբաթ օրը  ստորագրել է հրամանագիր` Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հրամանագրի համաձայն՝ հաստատվել է  պետական հանձնաժողովի կազմը, որը երկշաբաթյա ժամկետում պետք է մշակի և հաստատի տոնակատարության միջոցառումների ծրագիրը:

«Պետական հանձնաժողովի կազմում են` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

 վարչապետ (հանձնաժողովի նախագահ) Արայիկ Հարությունյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ (համաձայնությամբ) Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուդիկ Հյուսնունցը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, ԼՂՀ նախագահի առաջին օգնական Էդուարդ Աթանեսյանը, ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարար-նախարար Սուրեն Գրիգորյանը, ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը, ԼՂՀ գրողների միության վարչության նախագահ Վարդան Հակոբյանը, Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր Վահրամ Բալայանը», - ասվում է տեղեկատվության մեջ:-0-