Ղարաբաղի նախագահը պարգևատրել է մարոկկոյան մորեխների դեմ պայքարի մի խումբ ակտիվ մասնակիցների

26.06.2009, 11:40
Ղարաբաղի նախագահը պարգևատրել է մարոկկոյան մորեխների դեմ պայքարի մի խումբ ակտիվ մասնակիցների

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին կարգադրություն է ստորագրել, համաձայն որի ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքում մարոկկոյան մորեխների դեմ պայքարի մի խումբ ակտիվ մասնակիցներ պարգևատրվել են դրամական պարգևներով և արժեքավոր նվերներով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

«Մասնակիցների թվում են ԼՂՀ պաշտպանության բանակի, կառավարությանն առընթեր փրկարար ծառայության, Մարտակերտի շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ», - ասվում է տեղեկատվության մեջ։-0-