ԼՂՀ մշակույթի նախկին նախարարը հանվել է ԼՂՀ նախագահին արընթեր պետական պարգևների շնորհման հարցերի հանձնաժողովի կազմից

24.06.2009, 11:13
ԼՂՀ մշակույթի նախկին նախարարը հանվել է ԼՂՀ նախագահին արընթեր պետական պարգևների շնորհման հարցերի հանձնաժողովի կազմից

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հակոբյանը հանվել է ԼՂՀ նախագահին արընթեր պետական պարգևների շնորհման հարցերի հանձնաժողովի կազմից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունից:

«ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը ու ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, «Արցախի ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը ընդգրկվել են հանձնաժողովի կազմում»,- ասվում է հաղորդագրության մեջ: