Ստեփանակերտում անցկացվել է հայտնի շախմատիստ Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի հանրապետական մրցաշարը

Լեռնային Ղարաբաղի մայրաղաքի Շախմատի կենտրոնական տանը անցկացվել է շախմատի հանրապետական մրցաշար, որը նվիրված է Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, ծնունդով ղարաբաղցի Կարեն Ասրյանի հիշատակին:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, մրցաշարին մասնակցում էր 26 շախմատիստ, որոնք ներկայացնում էին ԼՂՀ պաշտպանության բանակը, հանրապետության շրջաններն ու և Ստեփանակերտի շախմատի մարզադպրոցը: Մրցաշարն անցկացվում էր շվեյցարական համակարգով:
Մրցաշարի հաղթողն է Հովիկ Հայրապետյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Սասուն Միրզոյանը, երրորդ տեղը՝ 11-ամյա Մանուել Պետրոսյանը:
Կարեն Ասրյանը մահացել է հունիսի 9-ին 28 տարեկան հասակում՝ սրտի կաթվածից։ Նա Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն էր, Հայաստանի հավաքականի կազմում 2006 թ. Թուրինի Օլիմպիադայի հաղթող։
Մասնագետների խոսքերով, Ասրյանն աչքի էր ընկնում ստեղծագործական մտածողությամբ և իմաստուն խաղով։ Ինը տարեկանում նա դարձել էր 10 տարեկանների կատեգորիայում ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 13 տարեկանում նվաճել էր Հայաստանի՝ մինչև 18 տարեկանների չեմպիոնի տիտղոսը։ --0--