Գազալցակայան է այրվել Ստեփանակերտում

15.06.2009, 14:44
Գազալցակայան է այրվել Ստեփանակերտում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Գազալցակայան է այրվել ուրբաթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքում։

Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալաության թղթակիցը Ստեփանակերտից, դեպքի վայր են մեկնել երեք հրշեջ մեքենաներ, 20 րոպե անց հրշեջների ջանքերի շնորհիվ հրդեհը մարվել է, և գազի բալոնները՝ սառեցվել։

Նախնական վարկածի համաձայն՝ հրդեհը բռնկվել է կայանի գազակուտակման հատվածում տեղի ունեցած հրդեհի պատճառով։

Միջադեպի հետևանքով զհեր չկան։ Գազալցակայանի աշխատակիցներից մեկը ստացել է դեմքի և ձեռքի այրվածք։

Հրդեհի բռնկման իրական պատճառը և հասցված վնասի չափը պարզ կդառնան մասնագետների համապատասխան աշխատանքներից հետո։ -0-