ԼՂՀ Մարտակերտի շրջանում երկու զոհված ազատամարտիկների ընտանիքներին նոր բնակարաններ են տրամադրվել

15.06.2009, 13:44
ԼՂՀ Մարտակերտի շրջանում երկու զոհված ազատամարտիկների ընտանիքներին նոր բնակարաններ են տրամադրվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ ուրբաթ Լեռնային Ղարաբաղում նոր երեքսենյականոց բնակարաններ են տրամադրվել ղարաբաղյան ազատագրական պայքարի ընթացքում զոհված երկու ազատամարտիկների ընտանիքներին:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, բնակարանները շահագործման են հանձնվել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Նոր Մարագա և Ծաղկաշեն գյուղերում՝ զոհված ազատամարտիկների ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման և բնակեցման ծրագրի շրջանակներում:

Բնակարանների բանալիների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԼՂՀ Մարտակերտի շրջանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Օհանյանը, Նոր Մարագա և Ծաղկաշեն գյուղերի բնակիչներ:

Բնակարանները կառուցվել են ԼՂՀ կառավարությանն առընթեր Կապիտալ շինարարության վարչության կողմից պետական միջոցներով:-0-