Ղարաբաղի երիտասարդությունը պետք է ակտիվորեն ներգրավվի հանրապետության մարզական կյանքում. ԼՂՀ վարչապետ

10.06.2009, 13:10
Ղարաբաղի երիտասարդությունը պետք է ակտիվորեն ներգրավվի հանրապետության մարզական կյանքում. ԼՂՀ վարչապետ

Ղարաբաղի երիտասարդությունը պետք է ակտիվորեն ներգրավվի հանրապետության մարզական կյանքում՝ ապահովելով ցանկալի արդյունքներ, նախօրեին ԼՂՀ սպորտի պետական կոմտեի 2008 թ.-ի գործունեության մասին տարեկան հաշվետվության կապակցությամբ ԼՂՀ կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։

Նրա խոսքերով՝ այդ փաստաթղթում պետք է նշված լինի նաև սպորտով զբաղվող անձանց համեմատական թիվը, որը կարևոր ցուցանիշներից մեկն է այդ ոլորտի գործունեության գնահատման տեսակետից։

«Այժմ հանրապետությունում սպորտի ոլորտի զարգացման, մասնավորապես, մարզադահլիճների վերանորոգման և նորերի կառուցման ծրագրերի վրա ուղղված են բազմաթիվ պետական և բարեգործական միջոցներ», - ասել է Հարությունյանը։-0-