«Ընծա» երգի մրցույթ-փառատոնը կանցկացվի Ստեփանակերտում

09.06.2009, 13:27
«Ընծա» երգի մրցույթ-փառատոնը կանցկացվի Ստեփանակերտում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/.  «Ընծա» երգի համահայկական ամենամյա հինգերորդ մրցույթ-փառատոնը կանցկացվի 2009 թվականի հունիսի 9-13-ը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում։

Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, մրցույթին կմասնակցեն «Ընծա» երգի փառատոների վերջին չորս տարիների հաղթողները։

Մասնակիցների վիճակահանությունը և գալա-համերգը կկայանա հունիսի 9-ին։ Փառատոնի առաջին օրը՝ հունիսի 10-ին, մասնակիցները կերգեն հայերեն լեզվով, իսկ հունիսի 11-ին՝ օտար լեզվով։

Հունիսի 12-ին փառատոնի ծրագրով նախատեսված է երգի ինքատիպ կատարում, իսկ հունիսի 13-ին կկայանա մրցանակաբաշխության արարողություն, որը կավարտվի գալա-համերգով։

 «Ընծա» երգի համահայկական հինգերորդ մրցույթ-փառատոնը կազմակերպվել է ԼՂՀ կառավարության, ՀՀ հանրային հեռուստաընկերության և ՀՀ երգի պետական թատրոնի աջակցությամբ, մրցույթի գլխավոր գործընկերն է երևանյան «Անտարես» հրատարակչությունը։ -0-