Շախմատի ներդպրոցական մրցաշար է անցկացվում Ստեփանակերտում
02.06.2009,
13:28
Շախմատի ներդպրոցական մրցաշար է անցկացվում Ստեփանակերտում
Ստեփանակերտի շախմատի ակումբում շախմատի ներդպրոցական մրցաշար է անցկացվում։
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, մրցաշարին մասնակցում է մայրաքաղաքի շախմատի դպրոցի ավելի քան 50 սան։
Մրցաշարն անցկացվում է շրջանաձև համակարգով, օրական մեկ-երկու խաղային փուլով։ Շախմատի մրցաշարը կտևի մինչև հունիսի 15-ը։-0-