ԼՂՀ նախագահը շնորհավորել է Ղարաբաղի երեխաներին Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

01.06.2009, 12:03
ԼՂՀ նախագահը շնորհավորել է Ղարաբաղի երեխաներին Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երկուշաբթի շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի երեխաներին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։

«Ի սրտե շնորհավորում եմ ձեզ այս հրաշալի տոնի առթիվ: Տոն, որը լի է ինչպես ջերմությամբ ու հոգատարությամբ, այնպես էլ պարտքի ու  պատասխանատվության զգացումով: Այն աշխարհի ողջ մարդկությանը համախմբում է բոլորիս համար կարևոր մի խնդրի շուրջ. դա երեխաների շահերի և իրավունքների պաշտպանությունն է, նրանց առողջության, կրթության ու դաստիարակության հարցերի լուծումը», - ասվում է Երեխաների իրավունքների պաշտպանութան օրվա կապակցությամբ երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ԼՂՀ նախագահի շնորհավորական ուղերձում։

Բակո Սահակյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում հանրապետությունում բազմազավակությունը խթանելու, երեխաների համար կյանքի և ուսման նորմալ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

«Տարեցտարի ավելանում են նորակառույց դպրոցներն ու մանկապարտեզները, հիվանդանոցներն ու խաղահրապարակները, բարձրանում են նպաստները: Այսուհետ էլ ջանք ու եռանդ չի խնայվի, որպեսզի  արցախցի մանուկները մեծանան առողջ ու անհոգ, ապրեն արժանավայել կյանքով», - ասել է ԼՂՀ նախագահը։

«Դուք` Արցախի այսօրվա երեխաներդ, մեր հերոսական հայենիքի վաղվա քաղաքացիներն եք, մեր ապագան, և պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի այն լինի պայծառ ու լուսավոր, խաղաղ ու երջանիկ:

Թանկագին փոքրիկներ, կրկին շնորհավորում եմ ձեզ Հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Թող ձեր գլխավերևում միշտ շողա արևը և երկինքը լինի անամպ, թող ուրախությունն ու հաջողությունը ուղեկցեն ձեզ ձեր ամբողջ կյանքում», - ասվում է ԼՂՀ նախագահ ուղերձում։-0-