ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չմեկնեցին Ստեփանակերտ

29.05.2009, 11:01
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չմեկնեցին Ստեփանակերտ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չմեկնեցին Ստեփանակերտ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չկարողացան մեկնել Ստեփանակերտ, տեղեկացրեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) և Բեռնար Ֆասյեի (Ֆրանսիա) այցը ծրագրված էր մայիսի 28-ին։

Այցի շրջանակներում նախատեսվում էր համանախագահների հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։-0-