ԼՂՀ հավաքականը հաղթել է ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողների միջև անցկացված ֆուտբոլային մրցաշարում

19.05.2009, 10:44
ԼՂՀ հավաքականը հաղթել է ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողների միջև անցկացված ֆուտբոլային մրցաշարում
ԼՂՀ հավաքականը հաղթել է ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողների միջև անցկացված ֆուտբոլային մրցաշարում

Ստեփանակերտում ավարտվել է ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողների միջև կազմակերպված ֆուտբոլային մրցաշարը։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, եզրափակչում ուժերը չափել են Լեռնային Ղարաբաղի և «НТВ+» ռուսական հեռուստաընկերության թիմերը։

Ղարաբաղի թիմը հաղթանակ է տարել 5։2 հաշվով։ Երրորդ տեղը զբաղեցրել է Լիտվայի լրագրողների հավաքականը։

Մրցաշարին մասնակցում են Հայաստանը, Վրաստանը (Ջավախք), Լիտվան, Մոսկվան և Լեռնային Ղարաբաղը ներկայացնող թիմեր, ինչպես նաև Ռուսաստանի լրագրողներից բաղկացած միասնական թիմ։ Մրցաշարն անցկացվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահականի բարձր հովանու ներքո։

Մրցաշարի կազմակերպիչներն են ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեն և Հայաստանի օտարերկրյա թղթակիցների ասոցիացիան։-0-