Ղարաբաղում Լաչինի ազատագրման 17-ամյակին նվիրված ինտելեկտուալ մրցաշար է անցկացվել

18.05.2009, 13:53
Ղարաբաղում Լաչինի ազատագրման 17-ամյակին նվիրված ինտելեկտուալ մրցաշար է անցկացվել

Նախօրեին Լեռնային Ղարաբաղում անցկացվել է ադրբեջանական ուժերից Բերդձորի (նախկին Լաչին) ազատագրման 17-ամյակին նվիրված «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ մրցաշար։

Մրցաշարին մասնակցել են 16 թիմեր ԼՂՀ տարբեր շրջաններից (Բերդձոր, Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ), ինչպես նաև ուժեղագույն թիմեր Երևանից և Գյումրիից։

Հաղթել է հայկական հայտնի թիմերից մեկը՝ «Պերեզագրուզկան» (Երևան)։

Երկրորդ և երրորդ տեղերը ևս երևանյան թիմերն են զբաղեցրել՝ վերջին տարիներին Հայաստանի անփոփոխ չեմպիոն «ԴԱՖ»-ը և Հարավային Կովկասում անցկացված «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» վերջին մրցաշարի հաղթող «Հայաստան» թիմը։

Բերդձորն ազատագրվել է հայկական ուժերի կողմից 1992 թ.-ի մայիսի 18-ին, ինչի շնորհիվ ցամաքային հաղորդակցություն է հաստատվել Հայաստանի և ԼՂՀ-ի միջև։-0-