Շահումյանի շրջանի հետագա զարգացման հեռանկարներն են քննարկվել ԼՂՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ
Շահումյանի շրջանում տիրող իրավիճակին և հետագա զարգացման հեռանկարներին է նվիրված եղել նախօրեին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունը։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցության ժամանակ քննարկվել է շրջանի կենսագործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Բակո Սահակյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին` ընդգծելով բարձրացված խնդիրների ըստ առաջնահերթության մոտեցման, ինչպես նաև օպերատիվ և համակողմանի լուծման անհրաժեշտությունը:
ԼՂՀ նախագահը կարևորել է շրջանի տարբեր ոլորտները անհրաժեշտ կադրերով համալրելու հարցը:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:-0-

