Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի ռազմագերիներ չկան. ԼՂՀ պաշտպանության նախարար
11.05.2009,
16:11
Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի ռազմագերիներ չկան. ԼՂՀ պաշտպանության նախարար

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հերքեց ադրբեջանական կողմի տեղեկատվությունը Ղարաբաղում ադրբեջանցի ռազմագերիների առկության վերաբերյալ։
«Լեռնային Ղարաբաղում չկան ադրբեջանցի ռազմագերիներ։ Տվյալ տեղեկատվությունը հերթական սուտն է և չի համապատասխանում իրականությանը»,- երկուշաբթի հայտարարեց Հակոբյանը Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ -0-