Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչը հերքել է Բաքվի նկրտումները

11.05.2009, 15:51
Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչը հերքել է Բաքվի նկրտումները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայի Ալտեն-դե-Պալյու քաղաքի քաղաքապետարանում տեղի ունեցավ ղարաբաղյան և համանման հակամարտությունների կարգավորման համեմատական վերլուծությանը նվիրված համաժողով:

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, համաժողովին ներկա էին Ալտեն-դե-Պալյուի քաղաքապետը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Ալտեն քաղաքի բնակիչներ:

Համաժողովի ընթացքում Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը հանդես եկավ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Ադրբեջանի դիրքորոշման մեկնաբանությամբ` հերքելով Բաքվի` ԼՂՀ հանդեպ պատմական, իրավական ու բարոյական նկրտումները: -0-