Իրավիճակն առաջավոր գծում լիովին վերահսկվում է. Ղարաբաղի պաշտպանության նախարար
Առաջավոր գծում ստեղծված ներկայիս իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է, երկուշաբթի Ստեփանակերտում մամուլի ասուլիսում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։
Ըստ նրա՝ նյութատեխնիկական բազայի և առաջավոր գծի այլ խնդիրներին վերաբերող հարցերն արդեն լուծված են։
«Ընդհանուր առմամբ որևէ խնդիր չկա, և եթե հանկարծ առաջավոր գծում արտակարգ պատահարներ են տեղ գտնում, ապա դրանք տեղի են ունենում բացառապես կարգապահության խախտման պատճառով»,- նշեց Հակոբյանը։
ԼՂՀ պաշտպանության նախարարը հայտնեց, որ ավարտվել են ԼՂՀ պաշտպանության բանակի մարտավարական զորավարժությունները, որոնք հերթական անգամ վկայում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը պատրաստ է կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները։ -0-

