ԼՂՀ նախագահը մազիկներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել

29.04.2009, 12:26
ԼՂՀ նախագահը մազիկներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
ԼՂՀ նախագահը մազիկներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահը մազիկներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

«Ըստ կարգադրության, 2009 թվականի ապրիլի 2-ից 9-ը Ֆրանսիայի Մեդոն քաղաքում անցկացված աթլետիկայի միջազգային մրցաշարում մրցանակային տեղեր գրավելու, ԼՂՀ մարզական պատիվը բարձր պահելու համար դրամական  պարգևատրում է նշանակվել ԼՂՀ աթլետիկայի հավաքական թիմի մարզիչ աթլետիկայի գծով Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Արթուր Առստամյանին (150 հազար դրամ), 5000 մետր վազքատարածությունում աթլետիկայի գծով ԼՂՀ և ՀՀ չեմպիոն Աշոտ Հայրապետյանին՝առաջին մրցանակային տեղ (200 հազար դրամ), աթլետիկայի գծով 5000 մետր վազքատարածությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության չեմպիոն Արթուր Պետրոսյանին` երրորդ մրցանակային տեղ (100 հազար դրամ)»,- ասված է հաղորդագրությունում: -0-