ԼՂՀ դատախազության կոլեգիայի հերթական նիստն անցկացվեց Ստեփանակերտում

16.04.2009, 13:54
ԼՂՀ դատախազության կոլեգիայի հերթական նիստն անցկացվեց Ստեփանակերտում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ դատախազության կոլեգիայի հերթական նիստը՝ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանի գլխավորությամբ, անցկացվեց նախօրեին Ստեփանակերտում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ դատախազության մամուլի քարտուղարությունից, կոլեգիայի անդամները նիստի ընթացքում քննարկեցին ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին հանրապետությունում արձանագրված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը, նշված գործերի հետաքննության և նախաքննության  դատախազական վերահսկողությանն, ինչպես նաև դատարանում մեղադրանքի պաշտպանությանը վերաբերող հարցեր։

Համապատասխան զեկույցներով հանդես եկան Ղարաբաղի դատախազության մի շարք բաժինների պետեր, ԼՂՀ քաղաքային և շրջանային դատախազները հանդես եկան 2008 թվականի գարնանային և աշնանային զորակոչի հանցագործությունների և իրավախախտումների հետ կապված դատախազական գործուենությանն առնչվող հայտարարություններով՝ միաժամանակ անդրադառնալով առաջիկա գարնանային զորակոչի հարցերին։

Արտահայտելով իր գաղափարները հնչած զեկույցների վերաբերյալ՝ ԼՂՀ գլխավոր դատախազն ընդգծեց պատշաճ մակարդակով դատախազական վերահսկողության իրականացման անհրաժեշտությունը՝ ԼՂՀ «Դատախազության մասին» օրենքի պահանջներից բխող օրինականության ապահովման և այլ օրենքների և նորմատիվ ակտերի դատաիրավական ոլորտը կարգավորելու ուղղությամբ, տվեց համապատասխան հանձնարարություններ։ -0-