Ղարաբաղի զինկոմիսարիատի աշխատակիցը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով
16.04.2009,
12:02
Ղարաբաղի զինկոմիսարիատի աշխատակիցը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով
Լեռնային Ղարաբաղի զինվորական կոմիսարիատի աշխատակիցը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով։
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, Լեռնային Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայության և դատախազության համատեղ աշխատանքի արդյունքում նախօրեին կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է Ստեփանակերտի զինկոմիսարիատի զորահավաքային բաժնի ավագ սպա, կապիտան Արթուր Ասծատրյանը։
Ասծատրյանը պահանջել և ստացել է 150 հազար դրամ, որպեսզի զինվորական գրքույկում նշում կատարի այն մասին, որ զորակոչիկն ազատվել է ժամկետային զինվորական ծառայությունից։
Տվյալ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։-0-

