Մշակույթի ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել ԼՂՀ նախագահն ու ՀՀ մշակույթի նախարարը
14.04.2009,
18:41
Մշակույթի ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել ԼՂՀ նախագահն ու ՀՀ մշակույթի նախարարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպման ժամանակ քննարկվել են մշակույթի ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ մշակույթի նախարար Լեռնիկ Հակոբյանը:
-0-
