Ստեփանակերտում տեղի է ունեցել «Հայրենիքի պաշտպան» ղարաբաղյան երիտասարդական կազմակերպության երրորդ նստաշրջանը

10.04.2009, 13:59
Ստեփանակերտում տեղի է ունեցել «Հայրենիքի պաշտպան» ղարաբաղյան երիտասարդական կազմակերպության երրորդ նստաշրջանը

Արցախի ազատամարտիկների միության երիտասարդական թևը հանդիսացող «Հայրենյաց պաշտպան» ղարաբաղյան երիտասարդական հասարակական կազմակերպության երրորդ նստաշրջանը նախօրեին տեղի է ունեցել Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, հանդես գալով երեք տարվա աշխատանքի մասին զեկույցով՝ կազմակերպության նախագահ Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ երեք տարին կարճ ժամանակաշրջան է երիտասարդական կազմակերպության կազմավորման և ամրապնդման համար, «սակայն մենք կարողացանք մեր համախմբվածությամբ արմատավորվել Ղարաբաղի երիտասարդական դաշտում»։

««Հայրենյաց պաշտպան» կազմակերպության կողմից իրականացված ծրագրերն ու միջոցառումները ուղղված էին երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական, հոգևոր-մշակութային և գիտական մակարդակի բարձրացմանը, հանգստի ակտիվ և նպատակաուղղված կազմակերպմանը։ Այս ամենի հետ զուգահեռ մենք քննարկել ենք նաև ներկա սոցիալ-տնտեսական խնդիրները», - նշել է Ստեփանյանը։

Ղարաբաղյան կազմակերպության ղեկավարը տեղեկացրել է, որ «Հայրենյաց պաշտպան» կազմակերպությունը համագործակցում է հանրապետությունում գործող գրեթե բոլոր հասարակական կառույցների, պետական համապատասխան մարմինների և ԼՂՀ Պաշտպանության բանակի հետ, որի դերը ռազմահայրենասիրական միջոցառումների կազմակերպման գործում անգնահատելի է։

ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, ով ներկա էր միջոցառմանը, հայտարարել է, որ վերջին երեք տարվա ընթացքում կազմակերպության գործունեությունը «մեր աչքի առջև էր», և մենք ականատեսն էինք և նույնիսկ որոշ աստիճանով մասնակիցներն էինք բոլոր երեք ծրագրերի և նախագծերի իրագործմանը, որոնք հաջողությամբ իրականացվել են կազմակերպության կողմից։

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդ, արքիեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանն իր հերթին կոչ է արել կազմակերպության անդամներին գիտակցված առաջ շարժվել և հայտարարել է, որ երեք տարվա ըթնացքում կազմակերպությանը հաջողվել է հաջողությամբ իրականացնել մի շարք կարևոր ծրագրեր։

ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն իր հերթին կարևորել է երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը և գնահատել է կազմակերպության կողմից բանակի և հասարակության միջև կապի ամրապնդմանն ուղղությամբ կատարված աշխատանքը։

Երրորդ նստաշրջանի կապակցությամբ «Հայրենյաց պաշտպան» կազմակերպությանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով կազմակերպության պատվավոր անդամ է։

«Հայրենյաց պաշտպան» երիտասարդական հասարակական կազմակերպությունն ու Միջազգային համահայկական երիտասարդական կենտրոնը համագործակցության մասին համաձայնագիր ստորագրեցին, «Հայրենյաց պաշտպան» կազմակերպության անդամների խումբը պատվոգրերի արժանացավ։

Նստաշրջանի ընթացքում «Հայրենյաց պաշտպան» կազմակերպության նախագահ է վերընտրվել Գեղամ Ստեփանյանը։ Կազմակերպության վարչության կազմում ընդգրկվեց 15 մարդ։-0-