Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ պաշտպանության նախարարություն
25.03.2009,
19:12
Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ պաշտպանության նախարարություն
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:
Հաղորդագրության համաձայն՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը տեղի են ունեցել մարտի 24-ի լույս 25-ի գիշերը։
«Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Չախրլը, Կուրոպատկինո, Լևոնարխ և Կարմիրավան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունից նշեցին, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:--0--