Ադրբեջանը հեթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ պաշտպանության նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման մասին։
Մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հրադադարի ռեժիմի խախտումն արձանագրվել է փետրվարի 18-ի լույս 19-ի գիշերը և այսօրվա ընթացքում։
«Հակառակորդը փոքր չափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Աշաղը Աբդուռահմանլու, Մեհդիլի, Կարախանբեյլի, Քարվենդ, Լևոնարխ, Կարմիրավան, Լալ-Իլագլի, Ջրաբերդ և Վերին Չայլու ուղղություններում տեղակայված ղարաբաղյան հենակետերը»,- ասվում է հաղորդագրությունում։
Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է։
«Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել»,- նշեցին մամուլի ծառայությունից։ -0-