Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. Ղարաբաղի պաշտպանության նախարարություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է սահմանային գոտու մի շարք հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու նոր դեպքերի մասին:
«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած հաղորդագրության համաձայն, փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը և ուրբաթ օրվա ընթացքում հակառակորդը Մեհդիլի, Հորադիզ, Նուզգեր, Քարվենդ, Յուսուֆջանլու, Լևոնարխ, Ջրաբերդ, Սեյսուլան, Աբդուռահմանլի, Կարախանբեյլի ուղղություններում տեղաբաշխված իր հենակետերից տարբեր հաճախականությամբ գնդակոծել է ղարաբաղյան դիրքերը:
Մամուլի ծառայությունից նշեցին, որ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդը լռել է:
«Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան զինուժը կորուստներ չի ունեցել»,- ասվում է հաղորդագրությունում։ -0-

