«Ազատ Արցախ» թերթի մի խումբ աշխատակիցներ պետական պարգևների են արժանացել

12.02.2009, 16:55
«Ազատ Արցախ» թերթի մի խումբ աշխատակիցներ պետական պարգևների են արժանացել

«Ազատ Արցախ» թերթի 85-ամյա հոբելյանի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին ստորագրել է հրամանագիր խմբագրության մի խումբ աշխատակիցների պետական պարգևներով պարգևատրելու մասին:

Նախագահի հրամանագրով «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգևատրվել են «Ազատ Արցախ» թերթի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ Նիկոլայ Բաղդասարյանը  և խմբագրության ավագ սրբագրիչ Արտաշես Գասպարյանը: 

«Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են «Ազատ Արցախ» թերթի պատասխանատու քարտուղար Մնացական Ազիզյանը և թերթի ֆոտոթղթակից Ռուսլան Սարգսյանը, տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի

տեղեկատվության գլխավոր վարչությունից:                

Նույն օրը նախագահը ստորագրել է նաևկարգադրություն խմբագրության մի խումբ աշխատակիցների արժեքավոր նվերներ հանձնելու մասին:

Ըստ կարգադրության` տեղեկատվության բաժնի վարիչ Լաուրա Գրիգորյանին, կրթության և մշակույթի բաժնի վարիչ, ԼՂՀ վաստակավոր ժուռնալիստ Նվարդ Սողոմոնյանին և սրբագրիչ Սվետլանա Ալեքսանյանին կհանձնվեն հեռուստացույցներ, օպերատորներ Նինա Գասպարյանին, Անուշ Մաթևոսյանին, Մարիա Սիմոնյանին և սրբագրիչներ Նորա Գրիգորյանին, Օկտյաբրինա Հայրապետյանին`տեսաձայնագրիչներ, գլխավոր խմբագրի տեղակալ Էվիկա Բաբայանին,  նամակների և սոցիալական բաժնի վարիչ Սվետլանա Խաչատրյանին, օպերատոր Լյուդմիլա Առաքելյանին`բջջային հեռախոսներ:-0-