Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածած հաղորդագրության, փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը և այսօրվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
Մասնավորապես, ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումները փոքր տրամաչափի հրաձգային տարբեր զենքերից գնդակոծել են հարավային` Մեհդիլի, հարավ-արևելյան` Քարվենդ, արևելյան` Մուղանլու և հյուսիս-արևելյան` Շուրաբադ-Սեյսուլան ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը:
Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան զինուժը կորուստներ չի ունեցել:-0-

