Ստեփանակերտում անցկացվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավորների երդման արարողությունը

29.01.2009, 17:23
Ստեփանակերտում անցկացվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավորների երդման արարողությունը

Հունվարի 29-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ներկայությամբ տեղի է ունեցել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավորներ Մհեր Ստեփանյանի և Կարեն Բեգլարյանի երդման արարողությունը, հաղորդում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

«Շնորհավորելով դատավորներին և մաղթելով  նրանց հաջողություններ հետագա աշխատանքում, երկրի ղեկավարն ընդգծել է երդման մեջ արտահայտված սկզբունքներին հավատարիմ լինելու կարևորությունը»,- նշված է հաղորդագրությունում:-0-