Ղարաբաղի փոխվարչապետի պարտավորությունները ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանի վրա են դրված

19.01.2009, 19:58
Ղարաբաղի փոխվարչապետի պարտավորությունները ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանի վրա են դրված

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը երկուշաբթի ստորագրել է հրամանագիր, համաձայն որի ԼՂՀ փոխվարչապետ, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանն ազատվել է փոխվարչապետի պարտականություններից, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

«Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով փոխվարչապետի պարտականությունների կատարումը դրվել է ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:--0--