Ղարաբաղի նախագահը բարձր է գնահատում արտախորհրդարանական ուժերի դերակատարությունը ԼՂՀ քաղաքական դաշտի ձևավորման գործում
29.12.2008,
11:07
Ղարաբաղի նախագահը բարձր է գնահատում արտախորհրդարանական ուժերի դերակատարությունը ԼՂՀ քաղաքական դաշտի ձևավորման գործում
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շաբաթ օրն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցության ղեկավար կազմին՝ կուսակցության առաջնորդ Հրանտ Մելքումյանի գլխավորությամբ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել արտախորհրդարանական ուժերի դերակատարությունը հանրապետության քաղաքական դաշտի ձևավորման մեջ՝ համարելով այն Արցախի զարգացման համար կարևոր գործոն:-0-

