Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղադրվել է երկրի գլխավոր տոնածառը

15.12.2008, 14:53
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղադրվել է երկրի գլխավոր տոնածառը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Ստեփանակերտի կենտրոնական` Վերածննդի հրապարակում տեղադրվեց երկրի գլխավոր տոնածառը։

Ինչպես հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, տասնվեցմետրանոց  արհեստական տոնածառը մայրաքաղաք է բերվել Հոնկոնգից՝ ղարաբաղյան «Կանցլեր» ՍՊԸ կողմից։

Ստեփանակերտի քաղաքապետարանը խոստանում է ամանորյա ճոխ տոնակատարություններ։ -0-