Ստեփանակերտում բացվեց Ղարաբաղի երիտասարդ նկարիչների ցուցահանդեսը

09.12.2008, 19:34
Ստեփանակերտում բացվեց Ղարաբաղի երիտասարդ նկարիչների ցուցահանդեսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի երիտասարդ նկարիչների ցուցահանդեսը՝ նվիրված ԼՂՀ Սահմանադրության երկու ամյակին, բացվեց երեքշաբթի Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում:

Ինչպես հաղորդեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, ցուցահանդեսին ներկայացված էին 13 հեղինակների 58 աշխատանքներ, որոնցից 7-ը քանդակագործների աշխատանքներ էին, իսկ մյուսները՝ գեղանկարչական և գրաֆիկական գործեր:

ԼՂՀ Նկարիչների միության նախագահ Լենորդ Զաքարյանը, ցուցահանդեսի բացմանը ելույթ ունենալով, հայտարարեց, որ այն խորհդանշական է այն առումով, որ ցուցահանդեսին ներկայացված նկարիչներն ու ԼՂՀ Սահմանադրությունը երիտասարդ են:

Ցացահանդեսի բացմանը մասնակցում էին Ստեփանակերտում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամներ, ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Արարատ Դանիելյանը, Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հակոբյանը, հանրապետության մտավորականության ներկայացուցիչներ:

Միջոցառման կազմակերպիչներն էին ԼՂՀ Նկարիչների միությունը և մայրաքաղաքի Մշակույթի և երիտասարդության պալատը:-0-